ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թուրքիայի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 16-ին

Թուրքիայի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 16-ին
11.02.2017 | 23:31

Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն, որը ենթադրում է անցում կառավարման նախագահական համակարգին, տեղի կունենա ապրիլի 16-ին՝ հայտնել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գյուվենը։ ԿԸՀ-ն հարցի շուրջ փետրվարի 11-ին խորհրդակցություն է ունեցել, երբ նախագահի ստորագրած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հայտնվել է կառավարական կայքում:


Ըստ օրենքի` հանրաքվեի պատրաստման և նախընտրական քարոզարշավի համար հատկացվում է 60 օր:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ